
Մայիսի 4-ին օրվա վերջից մինչև մայիսի 8-ը Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում։ Արեւելյան Վրաստանում տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:
Սպասվող տեղումները կարող են էապես բարձրացնել Վրաստանի գետերի ջրի մակարդակը եւ լեռնային շրջաններում սողանքների ակտիվացման պատճառ դառնալ: