
Թբիլիսիում ողբերգականորեն մահացել է վրացի հեռուստահաղորդավար, դերասան Նիկոլոզ Ծուլուկիձեի որդին՝ երկու տարեկան երեխան ընկել է տասներորդ հարկիցպատուհանից ։
Նիկոլոզ Ծուլուկիձեն Վրաստանի թատերական քննադատների միության նախագահն է և հաղորդում է վարում «Իմեդի» հեռուստաալիքով։
Հասարակական գործիչներ, քաղաքական գործիչներ, դերասաններ և երաժշտական կատարողներ իրենց ցավակցությունն են հայտնում Նիկոլոզ Ծուլուկիձեին և նրա ընտանիքին։ Նրանցից շատերը փոխել են իրենց էջերի հիմնական լուսանկարները՝ դարձնելով սև քառակուսիներ և ժապավեններ։
Վրաստանի մշակույթի նախարարությունը խորը վիշտ է հայտնել Ծուլուկիձեների ընտանիքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։newsgeorgi.ge