Թբիլիսիի փողոցներում առանձին հատվածներ են հատկացվել հասարակական տրանսպորտի համար, որոնցում կարող են գտնվել միայն ավտոբուսներն ու երթուղային տաքսիները:
Այդ մասին հայտնել է Վրաստանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ հատկացված շերտերով հասարակական տրանսպորտը կերթևեկի ավելի արագ ու անվտանգ ձևով:
Ընդգծվում է, որ ավտոմեքենաները նշված հատվածներով կկարողանան երթևեկել միայն այն դեպքում, եթե անհրաժեշտ է շրջադարձ կատարել:
www.1in.am