Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ քաղաքապետարանը կսկսի նոր ծրագիր, որի համաձայն կֆինանսավորվեն բազմազավակ ընտանիքի (չորս և ավելի երեխաներ) և հաշմանդամություն ունեցող ուսանողները։ Կալաձեն Թբիլիսիի կառավարության նիստում ասել է՝ անհրաժեշտ է, որ ուսանողը Թբիլիսիում գրանցված լինի առնվազն վեց ամսով։
«Առաջիկայում մենք կդիմենք Թբիլիսիի քաղաքային խորհրդին՝ ուսանողների ֆինանսավորման կարգում համապատասխան փոփոխություններ մտցնելու համար, որպեսզի մայիսին կարողանանք հայտեր ստանալ»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։aliq.ge