
Գիշերը հրդեհ է բռնկվել Նինոծմինդա քաղաքում՝ Երևանյան փողոցի բնակիչ Կ.Ստամբոլցյանի տան հարակից շինությունում ։
Հրդեհն առաջինը տեսել են հարևանները, այդ մասին հայտնել են սեփականատիրոջը և զանգահարել Նինոծմինդայի մունիցիպալիտետի հրշեջ ծառայություն։
Հրդեհի պատճառը հին էլեկտրական լարերն են։ Մասամբ այրվել է բնակչի տնտեսական սենյակը.
Հարևանների զգոնության և հրշեջ-փրկարարական ծառայության աշխատակիցների ժամանակին օգնության շնորհիվ հրդեհը ժամանակին մեկուսացվել է։