Վրաց պատրիարքարանը հուսով է, որ Հռոմի պապի այցը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը

Վրաց պատրիարքարանը հուսով է, որ Հռոմի պապի այցը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը

News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պատրիարքարանը կտրականապես անընդունելի է համարել Վրաց ուղղափառ եկեղեցու մի շարք հոգևոր անձանց հայտարարությունները, որոնք հանդես են գալիս Վրաստան Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցի դեմ։

Այդ մասին նշված է պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ։ Դրանում պատրիարքարանը ողջունել է Հռոմի պապի առաջիկա այցը և հույս է հայտնել, որ նրա ժամանումը կնպաստի բազմակողմ փոխադարձ կապերի խորացմանն ու տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը։

Պատրիարքարանը դատապարտել է Հռոմի պապի այցի դեմ հանդես գալը՝ ընդգծելով, որ Թբիլիսիում Ֆրանցիսկոսի կողմից պատարագ անցկացնելը անկարելի է ընկալել որպես ուղղափառներին կաթոլիկ դարձնելու փորձ։

Հռոմի պապը պաշտոնական այցով Վրաստան կժամանի այս տարվա սեպտեմբերի 30-ին։ Սեպտեմբերի 21-ին «Ուղղափառ ծնողների միություն» ծայրահեղական շարժումը Թբիլիսիում Վատիկանի դեսպանատան մոտ իրականացրել է բողոքի ակցիա՝ ընդդեմ Հռոմի պապի վրացական այցի։ Նրանք Վրաց պատրիարքին կոչ են արել բոյկոտել Հռոմի պապի հետ հանդիպումը։



Opinion, pooling and voting