Նինոծմինդան բազմազգ համայնք է, որտեղ ընդհանուր բնակչության 80%-ը էթնիկ հայեր են։ Վրացերենի չիմացությունն այստեղ հիմնական խնդիրներից է։
Պետական լեզվի չիմացության պատճառով մարդկանց, հատկապես գյուղական բնակչության համար դժվար է ինտեգրվել վրաց հասարակությանը, ստանալ համապատասխան կրթություն, ապա շարունակել ուսումն ու աշխատել Վրաստանում։
Այս պահին երիտասարդներն ավելի շատ են հետաքրքրված վրացերենի ուսուցմամբ։ Օրինակ, քննական ազգային կենտրոնի տվյալներով՝ 2017 թվականին վրացերենի ուսուցման 373 հայախոս դիմորդ է ընդգրկվել, 2018 թվականին՝ 422, 2019 թվականին՝ 436, 2020 թվականին՝ 420 հոգի։
Իլյա Ճավճավաձեի պետական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհի Եկատերինա Ղափլանյանի կարծիքով՝ լեզուների ուսուցումն ու ինտեգրումն ավելի արդյունավետ են հաղորդակցվելիս։ «Համալսարանում մենք բաժանված ենք խմբերի, որպեսզի լինեն և՛ հայեր, և՛ ադրբեջանցիներ, ովքեր միմյանց մեջ խոսում են ընդհանուր վրացերեն լեզվով։ Բացի այդ, դասախոսները մեզ հետ վրացերենից բացի այլ լեզվով չէին խոսում, ինչը նույնպես շատ օգնեց»։
Եկատերինան նշում է նաև, որ Նինոծմինդայում կա Ժվանիայի անվան դպրոց , որտեղ վրացերենը դասավանդվում է բուհերում նախապատրաստական կուրսի մակարդակով, և նրանք, ովքեր կարծում են, որ նախապատրաստական դասընթացը պետք է անվճար լինի, կարող են տեղում սովորել լեզուն, ապա հանձնել 1-ին կուրսի քննությունները։
Առավել մանրամասն՝ մեր աուդիո նյութում։