Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) շատ մեծ աշխատանք է իրականացրել Վրաստանի ու Ադրբեջանի միջև բարեկամության, համագործակցության, ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղղությամբ:
Նա ընդգծել է, որ SOCAR-ը Վրաստանի տնտեսությունում ներդրում կատարած խոշորագույն ընկերությունն է. «Կարևոր աշխատանքներ են կատարվել երկրի տնտեսության զարգացման ուղղությամբ:
Մենք ունենք շատ մեծ նախագծեր՝ կապված մեր ապագա զարգացման հետ: Մենք շահագրգռված ենք, որ SOCAR-ը մասնակցի տվյալ նախագծերին: Նախատեսված նախագծերն առնչվում են Վրաստանի տարբեր ոլորտների: Բացի այդ, այն ծառայում է Վրաստանի ու Ադրբեջանի շահերին»: