Կրթության նախարարությունը դպրոցներին թույլ է տալիս կազմակերպել միայն մեկօրյա էքսկուրսիաներ, իսկ աշակերտներին արգելվում է գիշերով դուրս գալ քաղաքից։
Գործակալությունից հայտնում են, որ էքսկուրսիայի վայրը պետք է ընտրել այնպես, որ դպրոցից դեպի վայր հեռավորությունը չգերազանցի 150 կմ-ը։
Բացի այդ, հանրակրթական հաստատությունների համար նախարարության կողմից տրված հանձնարարականների համաձայն, էքսկուրսիայի ընթացքում աշակերտներին կարգելվի մոտենալ գետերին, ջրամբարներին, սողանքի ենթակա և այլ վտանգավոր տարածներին։
Ինչպես նաև, կրթության և գիտության նախարարության պարզաբանմամբ՝ էքսկուրսիային մասնակցող մեծահասակների թվում պետք է լինի առնվազն մեկ անձ, ով տիրապետում է առաջին բուժօգնություն տրամադրելու հմտություններին:tv9news.ge