Ռուբլիի եւ լարիի փոխարժեքը Նինոծմինդայում. Որտեղ ինչ արժե

Ռուբլիի եւ լարիի փոխարժեքը Նինոծմինդայում. Որտեղ ինչ արժե

Ռուբլին ինչպես դոլարի, անյպես էլ վրացական լարիի նկատմամբ շարունակում է ամրապնդվել։

NOR ռադիոկայանի լրագրողը այսօր՝ մայիսի 6 -ին, այցելեց Նինոծմինդա քաղաքի բանկեր ճշտելու համար ռուբլիի փոխարժեքը:

Նինոծմինդայի «Credo» բանկի տվյալների համաձայն, այսօր 1000 ռուբլին արժե 34,30 լարի, իսկ Ռուսաստանից փոխանցվող գումարը լարիով կանխիկացնելու դեպքում 1000 ռուբլին արժե 38 լարի: «TBC» բանկում 1000 ռուբլին արժե 39,90 լարի, իսկ Ռուսաստանից փոխանցվող գումարը լարիով կանխիկացնելու դեպքում 1000 ռուբլին արժե 41,40 լարի: «Liberty» բանկում դադարեցված է ռուբլու առքը եւ վաճառքը, իսկ Ռուսաստանից փոխանցվող գումարը լարիով կանխիկացնելու դեպքում 1000 ռուբլին արժե 41,40 լարի: Նինոծմինդայի միկրոֆինանսական ընկերությունից(ლომბარდ) տեղեկացանք, որ այսօրվա դրությամբ 1000 ռուբլին արժե 40,60 լարի: Նինոծմինդայի բիրժայի մասնավոր աշխատակիցների խոսքով՝ 1000 ռուբլին արժե 41 լարի:

Նշենք, որ Վրաստանի Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ մայիսի 6 -ին, 100 ռուբլին արժե 4.6551 լարի է, ԱՄՆ մեկ դոլարն արժե 3.0398 լարի, եվրոն՝ 3.2198 լարի, բրիտանական ֆունտ ստերլինգը՝ 3.8149 լարի։