Վթարից երկու տուժածներին վիրահատել են

Վթարից երկու տուժածներին վիրահատել են

Երեք տուժածներից երկուսին տեղափոխել են Թբիլիսի, այսօրվա դրությամբ նրանց արդեն վիրահատել են։ Սակայն տուժող Գ.Զ.-ին հնարավոր է անհրաժեշտ լինի ևս մեկ վիրահատություն, իսկ մյուս տուժածը՝ Դ. Չ.-ն, պետք է երկար վերականգնողական կուրս անցնի։

Տուժող Ա.Չ.-ն բուժում է ստանում Ախալքալաքի կլինիկայում, նա ունի ուղեղի ցնցում, դիմածնոտային հեմատոմա։ Նրա վիճակը նորմալ է, նա դեռ կմնա բժիշկների հսկողության տակ։

Դ.Չ.-ն դիմածնոտային վիրահատություն է անկացվել Թբիլիսիում: Նրա ընկերոջ խոսքով՝ վիրահատությունը բավականին բարդ է եղել, և նրան սպասվում է երկար բուժում։ Կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Գ.Զ.-ի վիճակը, նրա մոր խոսքով, կայուն ծանր է։ Երեկ վիրահատել են նրա ակնակապիճը և քիթը։ Նա երկու երիկամի վնասվածք ունի։ Վերակենդանացման բաժանմունքում է, այնտեղ կմնա եւս 2-3 օր։ Նրա անրակը կոտրված է, ունի ստորին վերջույթների կոտրվածքներ։ Մոր խոսքով՝ բժիշկներն ախտորոշել են նաև ամբողջ կրծքավանդակի ծանր վնասվածք։

Մայիսի 3-4-ի գիշերը ողբերգական վթարը տեղի էր ունեցել BMW մակնիշի ավտոմեքենայի և տրակտորի բախման հետևանքով։ BMW-ի պայթյունի հետեւանքով ավտոմեքենայի մեջ գտնվող երիտասարդը տեղում մահացել է: Երեք հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:jnews.ge