Հռոմի պապը ժամանել է Վրաստան

Հռոմի պապը ժամանել է Վրաստան

Georgia Online-ի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում: Նրան դիմավորել են Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ կնոջ հետ, Վրաց պատրիարք Իլյա 2-րդը, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին, կառավարության անդամներ, Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան:

Միևնույն ժամանակ Թբիլիսիի օդանավակայանից ոչ հեռու անցկացվել է բողոքի ակցիա, որին մասնակցել է ավելի քան 100 հոգևորական և հավատացյալ: Նրանք իրենց հետ կրել են վրացերենով ու անգլերենով պաստառներ, որոնց վրա գրված է եղել «Վատիկանը հոգևոր ագրեսոր է»:

Ֆրանցիսկոսը Վրաստանում մնալու է 3 օր և հոկտեմբերի 2-ին մեկնելու է Ադրբեջան:



Opinion, pooling and voting