Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների օրը 73 տարածքում կբացվի 3703 ընտրատեղամաս: Այդ մասին նշված է Վրաստանի ԿԸՀ կայքում:
526 ընտրատեղամաս հարմարեցված է լինելու սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար: Առաջիկա ընտրություններում առաջին անգամ չեն լինի հատուկ տեղամասեր, և զինվորականներ ու ոստիկանները կկարողանան քվեարկել իրենց կեցության կամ գտնվելու վայրերին մոտ գտնվող ընտրատեղամասերում:
Ինչ վերաբերում է բանտերին ու հիվանդանոցներին, ապա այնտեղ բացվելու է 11 ընտրատեղամաս: Ընտրատեղամասեր կբացվեն նաև արտերկրում՝ 41 երկրներում կստեղծվի 57 ընտրատեղամաս: