Վրաստանում արտահերթ ընտրություններ են սպասվում․ Վաշաձե

Վրաստանում արտահերթ ընտրություններ են սպասվում․ Վաշաձե

«Ռազմավարություն Աղմաշենեբլիի» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Գիորգի Վաշաձեն վստահեցնում է՝ Վրաստանում արտահերթ ընտրություններ են սպասվում, քանի որ «Վրացական երազանքը» գնալով ավելի արմատական ​​է դառնում։

Նրա խոսքով, դա անընդունելի է ամերիկացի և եվրոպացի գործընկերների համար։

«Վրաստանում շուտով արտահերթ ընտրություններ կլինեն։ Դա երկու գործոնով է պայմանավորված նախ՝ «Վրացական երազանքն» ավելի արմատական ​​է դառնում, մեզ չի լսում, ոչինչ չի անում։ Իսկ երկրորդ՝ իշխանությունը բևեռացվում է, հրաժարվում է բոլոր պայմանավորվածություններից, համաձայնության առաջարկներից: Լսեք ԱՄՆ-ի դեսպանին, որ ասում է՝ պետք է միավորվել», — շեշտում է Վաշաձեն։

Նա հավելել է, որ անելու են ամեն ինչ, որպեսզի Վրաստանը չշեղվի եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհից, և արագացվի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը։aliq.ge