Սեպտեմբերի 30-ին քաղաք Ախալքալաքիում կազմակերպվել էր ընտրությունների օրվա ցուցադրական իմիտացիոն գործընթաց Ախալքալաքիի ընտրողներին իրազեկելու համար:
Թրենինգը վարում էր Ընտրական համակարգի և բարեփոխումների զարգացման կրթական կենտրոնի աշխատակից Նուգզար Կուպրիիշվիլին: Նախագիծը նվիրված է ընտրողների ինքնագիտակցության և իրազեկվածության բարձրացմանը: Ցուցադրական իմիտացիայի նպատակը ընտրողներին իրազեկելն է, թե ինչպես պետք է քվեարկել ընտրությունների օրը, ինչքան ժամանակ պետք է մնալ ընտրատեղամասում:
Մանրամասների մասին տեղեկացանք Ընտրական համակարգի և բարեփոխումների զարգացման կրթական կենտրոնի աշխատակից Նուգզար Կուպրիիշվիլիից:
Անաիտ Զալալյան