Ռուսաստանի քանի՞ քաղաքացի անշարժ գույք ունի Վրաստանում

Ռուսաստանի քանի՞ քաղաքացի անշարժ գույք ունի Վրաստանում

Ուկրաինայում ռուսական ռազմական օպերացիայի մեկնարկից հետո շատ երկրներ պատժամիջոցներ են կիրառել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գույք գնելու հետ կապված։

Businesspressnews-ը հետաքրքրվել է, թե ՌԴ քանի քաղաքացի ունի անշարժ գույք Վրաստանում։

Հանրային ռեգիստրի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Վրաստանում գրանցված է Ռուսաստանի Դաշնության 20993 քաղաքացու անշարժ գույք։

«Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող 20993 անձ գրանցված է որպես անշարժ գույքի սեփականատեր»,-հայտնում են գերատեսչությունից։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2022 թվականի մարտին Վրաստան մուտք գործած Ռուսաստանի քաղաքացիների թիվը հասել է 45100-ի, ինչը կազմում է Վրաստան մուտք գործած անձանց 18%-ը։ tv9news.ge