Օզուրգեթիի մունիցիպալիտետի (Գուրիայի շրջան) Դվաբզու գյուղի մոտ մայիսի 6-ի երեկոյան տեղի ունեցած վթարի հետևանքով երիտասարդ է մահացել։ Այս մասին հայտնում է տեղական «Guriis moambe» գործակալությունը։
Լրագրողները հայտնում են, որ վթարի պատճառը ժամանակավոր գծանշումների բացակայությունն է եղել Օզուրգեթի-Չոխաթաուրի ավտոճանապարհի այն հատվածում, որտեղ այս պահին պետությունը ճանապարհային աշխատանքներ է իրականացնում։ Մարդատար ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածում կանգնած էքսկավատորին։ Ինչպես նշվեց, սարքավորումների վրա նախազգուշացնող նշաններ չեն եղել։
Մահացածը Օզուրգեթիի բնակիչ է։ Հայտնի է, որ տղամարդը հինգ երեխա ուներ։
Վթարի ճշգրիտ պատճառները կպարզի քննությունը։
«Սակստատ» ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 99 մարդ։ Հանրապետությունում հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր առմամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 1121 պատահար։