ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հորդորել է պատրաստվել Ուկրաինայի տարածքում զինված հակամարտության հնարավոր երկարաձգմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ցավոք, մենք պետք է պատրաստ լինենք Ուկրաինայում երկարատև պատերազմի, որը կարող է ձգվել ամիսներով և նույնիսկ տարիներով։ Երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինան չի կարող իրեն պաշտպանել միայն Խորհրդային Միության զենքով և պետք է անցնի ժամանակակից արևմտյան զենքի»,- ասել է նա։
Սթոլթենբերգը հորդորել է ակտիվացնել ծանր սպառազինության մատակարարումները Կիև, ինչպես նաև անել ամեն ինչ, որպեսզի հակամարտությունը չտարածվի այլ երկրներ։ «Ուստի մենք ՆԱՏՕ-ի զորքեր չենք ուղարկում Ուկրաինա։ Մենք աջակցում ենք այս երկրին, բայց ՆԱՏՕ-ն գիտակցաբար պատերազմի կողմ չէ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ երկրի զորքերը անցում են կատարում ՆԱՏՕ-ի սպառազինության չափանիշներին։ «[Ուկրաինայի] նախագահը կարողացավ առաջին հերթին համոզել նախագահ [Ջո] Բայդենին, որ ժամանակն է դա անել։ Եվ սկզբում հաուբիցները գնացին, բայց սա միայն սկիզբն է»,- ասել է նախարարը։