
Վրաստանի արժութային պահուստները կտրուկ նվազել են. Ապրիլին երկրի պահուստային ակտիվները նվազել են 204,195 մլն դոլարով՝ մայիսի 1-ի դրությամբ կազմելով 3,82 մլրդ դոլար։ Պահուստները գտնվում են ամենացածր մակարդակում՝ սկսած 2020 թվականի նոյեմբերից։ Հայտնում է Բիզնես մեդիան։
Կրճատվում են արտարժութային պահուստները, ինչպես նաև ԱՄՀ-ում վարկերի նկատմամբ հատուկ իրավունքները։ Արտարժութային պահուստները կազմում են $3,34 մլրդ։
Արտարժույթով և ավանդներով տեղաբաշխված փողերի ծավալը կրճատվել է 1 մլրդ-ով և կազմել 903,8 մլն դոլար։
Ազգային բանկը ապրիլին չի միջամտել արտարժույթի շուկայում։Այս տարի միայն մեկ անգամ է մատակարարել արժութային շուկան՝ 39,57 մլն դոլար։