Այսօր՝ մահիսի 8-ին, ժամը 9։00-ի տվյալներով ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է, իսկ մերկասառույցի պատճառով արգելվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով՝ միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։