Երկրում ընթանում է տեղեկատվական արշավ՝ պայմանագրային ծառայության քաղաքացիների հավաքագրման վերաբերյալ։ Զինվորականները հանդիպումներ են ունենում նաև Քվեմո Քարթլիում։
ՊՆ-ից հայտնում են, որ իրենք Մառնեուլիի, Բոլնիսիի և Դմանիսիի բնակիչներին տեղեկացնում են պայմանագրային ծառայության պայմանների, ինչպես նաև մասնագիտությամբ պաշտպանական ուժերում աշխատանքի տեղավորման հնարավորությունների մասին։
Նրանց խոսքով, դեմ առ դեմ հանդիպման ժամանակ քաղաքացիները ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։
«Զինվորները խոսել են պայմանագրային զինծառայության ընդունվելու կարգի, տարածքային հիմունքներով աշխատանքի անցնելու հնարավորության մասին։ Առանձնահատուկ տեղ է հատկացվել պոտենցիալ նորակոչիկների վարձատրության հարցին, որը բարձրանում է ըստ կոչման, պաշտոնի և զինվորական ծառայության։ Քաղաքացիներին հետաքրքրում էր նաև պայմանագրի ավարտից հետո տրամադրվող հավելավճարների հարցը։
Քաղաքացիների մոտ հետաքրքրություն է առաջացրել պաշտպանության ուժերում իրենց մասնագիտությամբ զբաղվածության թեման։ Զինվորական պայմանագրային ծառայության գրանցման ընթացակարգերը հնարավորինս պարզեցվել են: Գրանցումը հնարավոր է ամբողջ տարվա ընթացքում առցանց – Onlinebct.mod.gov.ge, նաև երկրի տարբեր քաղաքներում՝ Թբիլիսիում, Գորիում, Քութայիսիում, Սենակիում, Բաթումիում և Թելավիում, արդարադատության տներում և շարժական հավաքագրման մեքենայում:
Պայմանագրային զինծառայության և պաշտպանության ուժերում աշխատանքի տեղավորման տեղեկատվական արշավը կտևի երկու շաբաթ ամբողջ երկրում»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։1tv.ge