Գուրջաանիում աղետը հիմնախնդիրներ է ստեղծել

Գուրջաանիում աղետը հիմնախնդիրներ է ստեղծել

Գուրջաանիում ուշ գիշերին հասած տարերային աղետը խնդիրներ է ստեղծել մունիցիպալիտետում,- այս մասին տեղեկությունը տարածում է Գուրջաանիի քաղաքապետարանը։

Նրանց խոսքով, հորդառատ անձրևների հետեւանքով գյուղերում վարարել են ձորերը, ջրով են լցվել տները, վնասվել են միջթաղամասային ճանապարհները։

Գուրջաանիի քաղաքապետարանի տվյալներով՝ առավոտյան ժամը 05:00-ին Գուրջաանիի մունիցիպալիտետի քաղաքապետ Զուրաբ Ուտիաշվիլիի գլխավորած օպերատիվ շտաբը սկսել է լուծարման աշխատանքները։

Շտաբի աշխատանքներում ներգրավված են քաղաքապետարանի վարչական ծառայության ղեկավար Խվիչա Սիմոնիշվիլին և Գուրջաանիի մունիցիպալ ծառայության ղեկավար Ալեքսանդր Տետելոշվիլին։

«Գուրջանիի մունիցիպալ ծառայությունը» առավոտից հատուկ տեխնիկայի միջոցով ջուր է մղում գյուղերի տներից և մաքրում ձորերը։ Հորդառատ անձրևը քանդել է Գուրջաանիի Նուցուբիձե փողոցի տներից մեկի հենապատը, որտեղ իրավիճակին տեղում ծանոթացել է Գուրջաանիի քաղաքապետ Զուրաբ Ուտիաշվիլին։

Գուրջաանիի մունիցիպալիտետում տարերային աղետի վերացման աշխատանքները շարունակվում են»,- հայտնել են Գուրջաանիի քաղաքապետարանից։