Վրաստանում այս պահին ապրում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից 173 մարդ, որոնցից ամենատարեցը 103 տարեկան է,- վիճակագրությունը Վրաստանի Առաջին ալիքին տրամադրել է Վետերանների գործերի պետական ծառայությունը։
Այսօր՝ մայիսի 9-ին, լրանում է Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի վրա տարած հաղթանակի 77-րդ տարեդարձը։
1945 թվականի մայիսի 8-ին Գերմանիայի կողմից կապիտուլյացիայի հռչակումից հետո ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Մայիսի 9-ը հռչակվեց ֆաշիզմի վրա հաղթանակի օր։ Երկրորդ համաշխարհային պատերազմը մեր երկրի վրա թողեց ծանր հետք: Վրաստանը կորցրել է մոտ 300 հազար զինվոր։1tv.ge