
Ավստրալիայում կոկորդիլոսը հարձակվել է լճում լողացող կնոջ վրա, ինչի հետևանքով նա հայտնվել է հիվանդանոցում, իսկ սողունին ստիպված են եղել գնդակահարել, չորեքշաբթի հայտնել է NCA-ն։
Ըստ հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել Արևմտյան Ավստրալիայի Քիմբերլի շրջանում։ 2,5 մետր երկարությամբ կոկորդիլոսը ատամներով բռնել է լճում լողացող 38-ամյա կնոջը ոտքից՝ պատճառելով ծանր վնասվածքներ։ Նրան հաջողվել է փախչել, նա հիվանդանոցում է:
Կոկորդիլոսին հայտնաբերել են անվտանգության աշխատակիցները և սատկացրել: