Ինչ եղանակ է սպասվում Սամցխե-Ջավախեթիում մինչև մայիսի 16-ը

Ինչ եղանակ է սպասվում Սամցխե-Ջավախեթիում մինչև մայիսի 16-ը

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Սամցխե-Ջավախեթիում մինչև շաբաթվա վերջ կդիտվի փոփոխական եղանակ: Օդերևութաբանները մինչև Մայիսի 12-ը լեռնային շրջաններում տեղումներ են կանխատեսում, բարձր լեռնային համայնքներում՝ ձյուն: Մարզում երկու օրվա ընթացքում, գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -4 աստիճան:

Մայիսի 9-ին և 10-ին կեսօրից սպասվում է կարճատև անձրեւ: Ախալցիխեում, Ադիգենում, Ասպինձայում և Բորջոմիում ցերեկը կդիտվի +10, +12, գիշերը՝ +4, +6 աստիճան տաքություն:

Ախալքալաքում, Նինոծմինդայում և Բակուրիանիում սպասվում է ձյուն-ամպրոպ, ջերմաստիճանը կլինի +5, +10, գիշերը՝ 0, -1 աստիճան:

Սամցխե-Ջավախեթիի բոլոր մունիցիպալիտետներում Մայիսի 11-ին և 12-ին անկայուն եղանակը կպահպանվի, օդերևութաբանները ցերեկը կանխատեսում են ջերմաստիճանի բարձրացում, իսկ գիշերը կուժեղանա ցրտահարությունը:

Ախալցիխեում, Ադիգենիում, Ասպինձայում եւ Բորջոմիում անձրեւ կտեղա։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի +15, +17 աստիճանի, գիշերը սպասվում է 0, -1 աստիճան տաքություն:

Անձրեւ կտեղա նաեւ բարձր լեռներում՝ Ախալքալաքում, Բակուրիանիում և Նինոծմինդայում, ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև +10, +12 աստիճան, գիշերը սպասվում է ցրտահարություն՝ -2, -4 աստիճան:

Հանրապետության տարածքում Մայիսի 13-ից 15-ը օրվա առաջին կեսին տեղումներ կլինեն։ Սպասվում է հիմնականում անձրևային և արևոտ եղանակ, օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +25 աստիճան:

Ախալցիխեում, Ադիգենիում, Ասպինձայում և Բորջոմիում օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա +20, +25, գիշերը՝ +8, +10 աստիճան տաքություն:

Արևային և առանց տեղումների եղանակ սպասվում է նաեւ բարձր լեռներում, Ախալքալաքում, Նինոծմինդայում և Բակուրիանիում, ցերեկը՝ +18, +20, գիշերը՝ 0, +5 աստիճան տաքություն:

Մայիսի 16-ից մարզում սպասվում է փոփոխական եղանակ: sknews.ge