Ավարտվեց սիրողական ֆուտբոլի շրջանային փուլը

Ավարտվեց սիրողական ֆուտբոլի շրջանային փուլը

Սեպտեմբերի 29-ին ֆուտբոլի Վրաստանի առաջնության շրջանակներում Նիոծմինդայի ՛՛Վլադիմիր և Գայոս Ղարսլյան՛՛ եղբայրների անունը կրող մարզադաշտում մունիցիպալիտետի թիմերի միջև անցկացվեցին սիրողական ֆուտբոլի հանդիպումներ: Ֆուտբոլային հանդիպումները անցկացվում էին Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո:

Մրցաշարին մասնակցում էին Գանձա, Հեշտիա, Թորիա, Մեծ Խանչալի, Փոքր Խանչալի գյուղերի թիմերը: Եզրափակիչ դուրս եկան Մեծ Խանչալիի և Գանձայի թիմերը: Եզրափակչում հաղթեց Գանձայի թիմը 3:2 հաշվով:

Մանրամասների մասին մենք զրուցեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի սպորտի բաժնի ղեկավար Վահե Իրիցյանի հետ:


Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting