Մոսկվայում ծեծկռտուքի հետևանքով 1 հայ է սպանվել, կան տուժածներ

Մոսկվայում ծեծկռտուքի հետևանքով 1 հայ է սպանվել, կան տուժածներ

Մոսկվայի արևելքում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով զոհվել է մեկ հայ, վիրավորվել՝ երկուսը։ Տուժածներից մեկը և զոհվածը, ըստ նախնական տեղեկությունների, երկվորյակ եղբայրներ են, գրում է «МК»-ն։
 

Ինչպես հայտնի է դարձել լրատվամիջոցին, դեպքը տեղի է ունեցել կիրակի գիշերը Ռուսակովսկայա փողոցում։ Ժամը 3.30-ի սահմաններում Բաքվի «Դոմիկ» ռեստորանի մոտ բախում է սկսվել քաղաքացիների միջև, որը վերածվել է դանակահարության։ 

Արդյունքում ծանր վիրավորվել են երեք հայաստանցիներ, որոնցից երկուսը երկվորյակ եղբայրներ են՝ 30 տարեկան։ Նրանցից մեկը մահացել է հաջորդ օրը հիվանդանոցում, երկրորդը հոսպիտալացվել է ստամոքսի վնասվածքով։ Երրորդ տուժածը՝ նույնպես ծնունդով հայ, 31 տարեկան, կրծքավանդակի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
 

Հանցագործություն կատարելու կասկածանքով հետախուզվում է  կովկասյան արտաքինով 25-30 տարեկան տղամարդ։