Ախալքալաքում կրակոցներից տուժածին վիրահատում են

Ախալքալաքում կրակոցներից տուժածին վիրահատում են

Այսօր, քաղաքի կենտրոնում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորում ստացած քաղաքացուն վիրահատում են Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում:

Ինչպես հայտնում են հիվանդանոցից, վերքերը թափանցող են, դեռ չի հաջողվել պարզել՝ դրանք հրազենային վնասվածքներ են, թե դանակի: Վիրավորվածը 1988 թվականին ծնված տղամարդ է:

Jnews-ի նախնական տվյալներով, դեպքի առթիվ մեկ մարդ է հարցաքննվում, Jnews -ը այս տեղեկատվությունը ճշտում է ՆԳՆ-ից:

Հիշեցնենք, որ Ախալքալաքում, Ազատություն-Ռուսթավելի խաչմերուկի տարածքում կրակոցների ձայներ են լսվել: Տարածքը շրջափակված է ոստիկանության կողմից: