
Այսօր՝ Թբիլիսիի ժամանակով ժամը 01:41-ին, Դեդոփլիսծղարոյում (Կախեթի շրջան) 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում է սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին, ժամը 23։35-ին Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղի մոտ արձանագրվել էր 5.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել էր 6 բալ։