Այսօր մեկնարկել է պետական սուբսիդավորման ծրագիրը, որը նախատեսում է գյուղատնտեսական ծառայությունների արժեքի սուբսիդավորում։
Սուբսիդիա ստանալու համար իրավաբանական կամ ֆիզիկական անձը պետք է ունենա գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որը կգրանցվի ռեգիստրում։
Ծրագրին կարող են մասնակցել 0,25 հա-ից մինչեւ 1,25 հա գյուղատնտեսական նշանակության հողեր ունեցող բոլոր սեփականատերերը և համասեփականատերերը, բացառությամբ արոտավայրերի: Ֆերմերները կստանան 300 լարի (միավորների տեսքով):
Միավորներն ակտիվացնելու համար ֆերմերը պետք է դիմի Լիբերթի բանկ, բացի հաշիվ, գրանցի ագրոբիզնես քարտ և ակտիվացնի միավորները։ Դրանից հետո նա կկարողանա օգտվել քարտից և ձեռք բերել գյուղատնտեսական ապրանք:
Գյուղատնտեսական քարտերից օգտվելու վերջնաժամկետն է 2022 թվականի նոյեմբերի 30-ը։