Ախալցիխեում 35-ամյա կինն ընկել է գետը

Ախալցիխեում  35-ամյա կինն ընկել է գետը

Փոցխովի գետն ընկած 35-ամյա կինն այս պահին գտնվում է «Իմեդի» կլինիկայում, ինչպես ասում է կլինիկայի ղեկավար Գիորգի Բարձիմաձեն, հիվանդի վիճակը կայուն է:

 Ականատեսների վկայությամբ՝ երիտասարդ կնոջը տեղացի բնակիչները դուրս են բերել մինչ փրկարարների ժամանելը:

  «Շտապօգնության մեքենան մեզ մոտ մի երիտասարդ կնոջ է բերել, ինչպես գիտենք ականատեսն է նրան դուրս բերել ջրից: Նա մեզ մոտ է եկել անգիտակից վիճակում, արդեն ստացել է համապատասխան օգնություն։ Այս րոպեներին շփվում է, դեղորայքի ազդեցության տակ է: Ինչպես բժիշկն է ասում, վիճակն ավելի լավ է։ Այլ վնասվածքներ չունի: Դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակում նա կլքի կլինիկան»,- ասել է Գիորգի Բարձիմաձեն:

  Սկզբում «Իմեդի» կլինիկայում մեզ ասացին, որ դպրոցական տարիքի երեխա է:

  Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ Մայիսի 10-ին, ժամը 12:30-ի սահմաններում:

  Պատահածի հետ կապված սպասում ենք ՆԳՆ-ից պատասխանի, թե ինչ հոդվածով է սկսվել հետաքննությունը:

Փոխանցում է «Հարավային դարպասը»: