Լարսով ՌԴ մուտք գործելու նոր կանոնները

Լարսով ՌԴ մուտք գործելու նոր կանոնները

Ռուսաստանի իշխանությունները մայիսի 16-ից վերացնում են Հայաստանի և Ղրղզստանի քաղաքացիների մուտքը երկիր, ինչպես նաև իրենց քաղաքացիների այդ հանրապետություններից ելքի սահմանափակումները։ Այս մասին հայտնում է կառավարության կայքը։

Այսպիսով, եթե նախկինում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները պետք է հիմքեր ներկայացնեին Վերին Լարսի սահմանով ցամաքային ճանապարհով Ռուսաստանից Հայաստան մեկնելու համար, ապա այժմ նրանք կարող են առանց սահմանափակումների Ռուսաստանից Հայաստան մեկնել, սակայն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները պետք է հաստատեն, որ իրենք մեկնում են Հայաստան։

Ինչպես նաև, Հայաստանի քաղաքացիները կկարողանան Վերին Լարսով մուտք գործել Ռուսաստան՝ առանց հիմքեր ներկայացնելու։ Մինչ այս ՀՀ քաղաքացիները, ցամաքային ճանապարհով ՌԴ մուտք գործելու համար, փաստաթուղթ էին ներկայացնում այն մասին, որ գնում են իրենց հարազատների մոտ (ընտանիքի անդամի, որը ՌԴ քաղաքացի է), կամ մեկ այլ՝ հիմնավորված պատճառով։jnews.ge