Վրաստանը չի կարող դառնալ պատժամիջոցները շրջանցելու վայր. Արչիլ Թալակվաձե

Վրաստանը չի կարող դառնալ պատժամիջոցները շրջանցելու վայր. Արչիլ Թալակվաձե

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Արչիլ Թալակվաձեն նշում է, որ Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնը շատ կարևոր հայտարարություն է արել պատժամիջոցների վերաբերյալ։

Մեծ Բրիտանիայի դեսպանն ասել է. «Մենք ուկրաինական հետախուզության նման տեղեկություն չունենք, որ Վրաստանի կառավարությունն օգնում է Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից»: Նրա գնահատմամբ, Վրաստանն իր դերն է խաղում՝ պաշտպանելով Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների աննախադեպ փաթեթը։

Արչիլ Թալակվաձեն շնորհակալություն է հայտնում Մարկ Քլեյթոնին նման կարևոր հարցի վերաբերյալ համապարփակ մեկնաբանության համար։ Նրա խոսքով, Մեծ Բրիտանիայի դեսպանն ուղղակիորեն հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան տեղեկություն չունի, և հերքել է Ուկրաինայի կողմից Վրաստանի հասցեին հնչող մեղադրանքները։

«Վրաստանի տարածքում ոչ մի խուսափում կամ անօրինական կամ չարտոնված բեռնափոխադրումներ չեն իրականացվում։ Սա որևէ քաղաքական գործչի կամ կուսակցության ներկայացուցչի հայտարարություն չէ, այլ իր երկիրը ներկայացնող Մեծ Բրիտանիայի դեսպանի հայտարարությունն է, և բոլոր շահարկումներին տրվել է պատասխան նրա հայտարարությամբ։ Վրաստանը չի կարող լինել պատժամիջոցները շրջանցելու վայր, սակայն կարևոր է, որ Մեծ Բրիտանիայի դեսպանը նույն հայտարարությունն արեց և հաստատեց, որ նման ապացույցներ իրականում գոյություն չունեն»,- ասել է Արչիլ Թալակվաձեն։1tv.ge