Բակալավրի ուսանողը հնարավորություն կունենա անցնել ուսուցիչների վերապատրաստման ծրագիր: «Բարձրագույն կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը խորհրդարանն այսօրվա նիստում երրորդ՝ վերջնական ընթերցմամբ քննարկեց և ընդունեց 81 ձայնով։
Նախագիծը ներկայացրել է Կրթության և գիտության կոմիտեի նախագահ Գիորգի Ամիլախվարին։
Օրենքի փոփոխության արդյունքում բակալավրիատի ուսանողը ուսման ընթացքում կկարողանա ընտրել և անցնել ուսուցիչների վերապատրաստման ծրագիր, իսկ ավարտելուց հետո իր ընտրած մասնագիտության բակալավրիատի հետ մեկտեղ՝ աշխատել որպես ուսուցիչ։
Ըստ կոմիտեի նախագահի՝ ուսուցիչների վերապատրաստումը հնարավոր կլինի ավելի քիչ ժամանակում։ Շրջանավարտները կունենան նաև աշխատանքային մոտիվացիայի բարձրացում: Այս փոփոխությունը նախատեսում է տարբեր առարկայական խմբերի ուսուցիչների վերապատրաստում այսպես կոչված բուն առարկաներից, որտեղ այսօր կադրերի որոշակի պակաս կա։