
«Բորժոմի» հեռուստաընկերությունը հաղորդում է, մասամբ վնասվել է Բորժոմի-Բակուրիանի կենտրոնական մայրուղին։
Բակուրիանիի քաղաքապետարանի խոսնակ Քեթևան Լոնդարիձեի խոսքերով, կոնկրետ այս տարածքը հայտարարվել է սողանքային գոտի։
«Երրորդ օրն է՝ ճանապարհը վնասված է. Սպասում ենք ճանապարհային գոտու ներկայացուցիչներին, ովքեր կծանոթանան և կուսումնասիրեն խնդիրը։ Նրանք եզրակացություն կտան, թե ինչն է պատճառել վնասը և հետո կորոշեն, թե ինչպես շտկել այն»,- ասում է Քեթևան Լոնդարիձեն։
Նրա խոսքով, տեղաշարժը սահմանափակված չէ, իսկ վնասված տարածքը պարսպապատված է։