2016 թվականին Թբիլիսիում գրանցվել է բանկերի 8 կողոպտման դեպք

2016 թվականին Թբիլիսիում գրանցվել է բանկերի 8 կողոպտման դեպք

Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ՆԳՆ-ը հայտնել է, որ 2016 թվականի 9 ամսում Թբիլիսիսում 8 անգամ ավազակային հարձակում է իրականացվել բանկերի դեմ: Դրանցից 5-ի թիրախում եղել է «Լիբերտի բանկը», 3-ի թիրախում՝ «Վրաստանի բանկը»:

Երեկ Թբիլիսիում երկու անգամ կողոպտել են «Լիբերտի բանկի» մասնաճյուղերը: Հարձակումներից մեկի ժամանակ հրազենային վնասվածք է ստացել մի ոստիկան:

Երկու դեպքում էլ քրեական գործ է հարուցվել 179-րդ հոդվածով («կողոպուտ»): Դեռ հայտնի չէ, թե հանցագործները որչափ գումար են կարողացել հափշտակել:

Ընթացիկ ամսում բանկերի դեմ զինված հարձակումներ իրականացվել են սեպտեմբերի 1-ին և 17-ին: Հարձակումներ գրանցվել են նաև մարտին, մայիսին, ապրիլին, հունիսին:



Opinion, pooling and voting