Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը անօրինական սահմանահատման մեղադրանքով ձերբակալել է մի անձի: Անձը 1998 թվականին ծնված Հայաստանի քաղաքացի Ս.Մ-ն է:
Դեպքի առնչությամբ անցկացվում է հետաքննություն:
Ավելի ուշ հետաքննությամբ հաստատվել է, որ 1998 թվականին ծնված Հայաստանի քաղաքացին ոչ օրինական կերպով հատել է Նինոծմինդա-Բավրա անցագրային կետը, որի համար էլ ձերբակալվել է:
Հետաքննությունը շարունակվում է 344-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պետական սահմանը ոչ օրինական ձևով հատելու մեղադրանքով:
Նյութ աղբյուրը` Վրաստանի Ներքին գործերի նախարարության կայք էջ` police.ge