«2022 թվականի հունիսից սոցիալապես անապահով երեխաների նպաստը 100 լարիից կդառնա 150 լարի, իսկ հաջորդ տարվանից՝ 200 լարի։ Հետևաբար մինչև 220 000 շահառուներ կստանան ավելացված օգնություն»,- խորհրդարանում ունեցած ելույթում ասել է փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարը։
Ինչպես նշել է Զուրաբ Ազարաշվիլին, կենցաղային նպաստի վարկանիշային միավորը բարձրացել է մինչև 120 հազար, հետևաբար, ավելացել է նաև այդ օգնություն ստացողների թիվը։
«Կարծում ենք՝ այս քայլերը զգալիորեն կնվազեցնեն երեխաների ծայրահեղ աղքատությունը։ Բնականաբար, մեր որոշումները մի կողմից ուղղված են սոցիալապես անապահով ընտանիքներին համավարակի հասցրած վնասը մեղմելուն, մյուս կողմից՝ անապահով ընտանիքների աշխատունակ անդամների աշխատաշուկայում ակտիվացմանը»,- ասել է Առողջապահության նախարարը։