Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ մեկնարկել է գյուղատնտեսության սուբսիդավորման ծրագիր՝ ֆերմերներին խրախուսելու նպատակով։
Գյուղատնտեսական քարտերի կիրառումն ու թողարկումը Liberty բանկում մեկնարկել է մայիսի 10-ից։
Liberty բանկի տվյալների բազայում հրապարակվել է այն խանութների ցանկը որտեղից որ հնարավոր է նոր տրամադրված ագրոքարտերով առևտուր անել։
Ըստ NOR ռադիոկայանի տեղեկությունների առայժմ ոչ բոլոր խանութներն են միացել գործընթացին։
Հրապարակված տվյալների համաձայն Ախալքալաքում ագրոքարտերով առևտուր անող խանութների ցանկը հետևյալն է.
Գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ ծառայությունը այս պահին հասանելի է Վրաստանի 180-ից ավելի մասնագիտացված խանութներում։ Ծրագրի շահառու ֆերմերներին փուլ առ փուլ կսպասարկեն ավելի քան 500 առևտրային օբյեկտներ։
Ագրոքարտի ակտիվությունը և դրա վրա միավորների կուտակումը կարող է ճշտել ցանկացած անձ, դրա համար պետք է մուտք գործել Liberty բանկի պաշտոնական կայք՝ հետևյալ հղումով.
Մուտք գործելով վերը նշված կայքը պետք է այնտեղ գրել նույանականացման քարտի համարը (პირადი ნომერი) և սեղմել որոնել, այնտեղ արդեն կհայտնվեն տվյալներ: Եթե այնտեղ կգրվի, որ հաճախորդը չի գտնվել (კლიენტი არ მოძებნა) ուրեմն միավորները դեռևս չեն կուտակվել և միայն դրանից հետո այցելել բանկի հարմար մասնաճյուղ:
Եթե դուք չունեք ագրոքարտ, ապա պետք է դիմել Liberty բանկի ցանկացած մասնաճյուղ՝ նոր քարտ ստանալու, կամ գործող ագրոքարտը ակտիվացնելու համար։
Հիշեցնենք՝ ֆերմերները 1 հեկտարի համար կստանան 300 լարի (միավորների տեսքով) և դրանից կօգտվի մինչև 300 հազար ֆերմեր։
Ագրոքարտերի վրա կուտակված միավորների կիրառման վերջնաժամկետն է 2022 թվականի նոյեմբերի 30-ը։