Վրաստանում մեկնարկել է ֆերմերներին աջակցության ծրագրի փոխհատուցումների փուլը։ Վրաստանի կայուն զարգացման և էկոնոմիկայի նախարարության տրամադրած աջակցությունն ուղղված է այն հողագործներին, որոնք՝ ունեն հանրային ռեեստրում գրանցված առնվազն 0․25 և առավելագույնը 1 հեկտար հողատարածք։
Ծրագրից օգտվելու համար ֆերմերները պետք է ստուգեն իրենց հաշվին հավաքագրված միավորները Liberty բանկի պաշտոնական կայքի միջոցով, այնուհետև կապ հաստատեն բանկի ցանկացած մասնաճյուղ՝ գործող գյուղատնտեսական քարտն ակտիվացնելու կամ նոր քարտ ստանալու համար։
Ստուգելու համար հարկավոր է․
Եթե էկրանին կհայտնվեն հավաքագրված միավորները, ապա պետք է դիմել բանկին` ստանալու կամ ակտիվացնելու համար ագրոքարտը, եթե գրվում է` հաճախորդը չի գտնվել, ապա քաղաքացու միավորները դեռևս կուտակված չեն։
Նախարարությունից «Ալիք մեդիային» հայտնեցին, որ միավորները կմուտքագրվեն փուլ առ փուլ, քանի որ ծրագրի շահառու է հանդիսանում 300 հազար ֆերմեր, իսկ այս պահի դրությամբ աջակցությունը փոխանցվել է 40 հազար ֆերմերի։aliq.ge