Alpha Group կոնսորցիումը պատրաստվում է վաճառել IDS Borjomi Georgia-ում իր վերահսկողական տակ գտնվող բաժնետոմսերի 55,8 տոկոսը։ Այս մասին տեղեկություն է տարածում ռուսական Interfax լրատվական գործակալությունը։
Ըստ գործակալության՝ գնորդը վրացի գործարար Գիա Օրջոնիկիձեն է։
Գործակալության տվյալներով՝ վրացական հանքային ջրի արտահանման 50 տոկոսն անցնում է ռուսական շուկա։ Ըստ նրանց, Alpha Group-ը IDS Borjomi Georgia-ն 2013 թվականին ձեռք է բերել Բադրի Պատարկացիշվիլիից։
Նշենք, որ IDS Borjomi Georgia-ն ապրիլի 29-ից ժամանակավորապես դադարեցրել է արտադրության գործընթացը Բորջոմիի երկու շշալցման գործարաններում։ Որոշ երկրներ քաղաքական դրդապատճառներով հրաժարվել են վրացական հանքային ջուր գնել։
Նշենք նաև, որ Alpha Group-ը գտնվում է Արևմուտքի կողմից ռուսական ընկերությունների հանդեպ սահմանված պատժամիջոցների ցանկում։ aliq.ge