Հոկտեմբերի 1-ին Փոքր Խանչալի գյուղի բնակիչ Գևորգ Ավագյանի ջանքերով Փոքր Խանչալի գյուղում բացվեց հուշարձան` նվիրված Հայաստանի և Արցախի ազգային հերոս, ղարաբաղյան պատերազմի ակտիվ մասնակից Մոնթե Մելքոնյանին:
Մոնթե Մելքոնյանը տաղանդավոր գիտնական և Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ջատագովն էր: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի բարձր կոչումների (“Հայաստանի ազգային հերոս” (1996թ.) “Արցախի հերոս”): Մոնթե Մելքոնյանի անունով է կոչվել Հայաստանի զինված ուժերի զորամասերից մեկը և Երևանում գտնվող ռազմական ուսումնարանը, նրա անունով առկա է նաև կամուրջ և բարեգործական հիմնադրամ:
Մանրամասները լսեք մեր նյութում.
Բորիս Ղարսլյան