ԹՊՀ-ն կանցնի հիբրիդային ձևաչափի

ԹՊՀ-ն կանցնի հիբրիդային ձևաչափի

Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանն ուսանողների պահանջով անցնում է ուսուցման հիբրիդային (խառը) ձևաչափի։

Այս մասին հայտարարել է Թբիլիսիի պետական ​​համալսարանը՝ նշելով, որ փոփոխություն է կատարվել բուհի ռեկտորի 2021 թվականի օգոստոսի 2-ի «Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական ​​համալսարանում 2021-2022 ուսումնական տարվա ուսումնական գործընթացի ժամկետները սահմանելու մասին» հրամանում։

Հիշեցնենք, որ մայր բուհի ուսանողները հիբրիդային ուսուցում են պահանջում փետրվարից, երբ ԹՊՀ-ն հաշվի առնելով երկրում տիրող համաճարակաբանական իրավիճակը, որոշում կայացրեց 2022 թվականի մայիսի 2-ից ուսումնական գործընթացն ամբողջությամբ շարունակել լսարաններում։

Երեկ ուսանողները գիշերել են ԹՊՀ-ի գլխավոր մասնաշենքի նիստերի դահլիճում՝ պահանջելով ռեկտորի հետ հանդիպում: Բողոքի ցույցի պատճառը ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Թբիլիսիում բնակարանների վարձավճարների կտրուկ բարձրացումն է։

Հատկանշական է, որ 2021-2022 ուսումնական տարվա գարնանային կիսամյակի ավարտական ​​քննությունները կանցկացվեն ոչ թե հեռավար, այլ առկա տարբերակով։

Բացառության կարգով որոշ որոշումներ չեն վերաբերի այն ուսանողներին, ովքեր գտնվում են Վրաստանի օկուպացված տարածքներում։aliq.ge