Երեկ Թուրինում կայացավ «Եվրատեսիլ» երգի 66-րդ մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ շոուն։
Վրաստանի Circus Mircus խումբը ելույթ ունեցավ Եվրատեսիլ երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում։ Վրաստանի ներկայացուցիչը կատարեց Lock Me In երգը։
Վրաստանը դուրս մնաց եվրատեսիլ մրցույթից։
Երկրորդ կիսաեզրափակչում 18 մասնակիցներից տասը դուրս եկան եզրափակիչ։ Այդ երկրներն են՝ Ֆինլանդիան, Սերբիան, Ադրբեջանը, Էստոնիան, Չեխիան, Ավստրալիան, Լեհաստանը, Ռումինիան, Բելգիան և Շվեդիան։
Եվրատեսիլի եզրափակիչը կկայանա մայիսի 14-ին, 23:00 -ին։