
Վրաստանում մայիսի 13-14-ը սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցածրադիր գոտիներում կլինի +24, +29 աստիճան տաքություն։ Մայիսի 15-ին շոգի ֆոնին տեղ-տեղ հնարավոր է անձրեւ, 16-ին զով ու խոնավ օդային զանգվածների տարածման պատճառով հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է համեմատաբար զով, անձրեւային եւ քամոտ եղանակ։
Թբիլիսիում մայիսի 13-15-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կլինի +26, +28 աստիճան տաքություն։ Մայիսի 16-ին սպասվում է կարճատև անձրև՝ ամպրոպ, հյուսիս-արևմտյան քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը կլինի +20, +22 աստիճան։