Հոկտեմբերի 3-ին ժամը 18:00-ի սահմաններում Նինոծմինդա-Սաթխա ավտոճանապարհահատվածում տեղի է ունեցել ավտովթար:
“Mercedes E280” մակնիշի մեքենան Թբիլիսիի ուղղությամբ մեծ արագությամբ ընթանալիս ընկել է փոսը և հարվածից մեքենան պայթել է մեքենայի անիվը, որի արդյունքում ինքնակառավարումը կորցնելով այն դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել “Opel Combo” մեքենային: Վերջինս պատկանում էր SJG գազային ընկերությանը:
Վթարից տուժել են 3 ուղևորներ, ովքեր տարբեր կոտրվածքներով ու սալջարդերով տեղափոխվել են Նինոծմւնդայի շրջանային հիվանդանոց, այդ թվում գազային ընկերության աշխատակից Ռ. Ռ.-ն: