Ախալքալաքի քաղաքի Ժողովրդական պաշտպանի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների և ոչկառավարական կազմակերպությունների և տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև:
Հանդիպմանը Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Սալոմե Կուլջանիշվիլին ներկայացրեց ՛՛Ընտրություններ և մոնիթորինգ՛՛ նոր նախագիծը, որը կյանքի է կոչելու Ժողովրդական պաշտպանի գրասենյակը: Նախագիծը ֆինանսավորվում է Վրաստանի ՛՛Բաց հասարակություն՛՛ հիմնադրամի կողմից:
Մինչ այս տարի Ժողովրդական պաշտպանի գրասենյակը մասնակցություն չի ունեցել ընտրական գործընթացներին: Տվյալ նախագծով 8 տարածաշրջանում Ժողովրդական պաշտպանի գրասենյակը ունենալու է 26 օպերատիվ խմբեր, որոնք ընտրությունների ժամանակ կանցկացնեն մոնիթորինգ և ևս 8 կոորդինատորներ, որոնք իրենց հերթին կանցկացնեն մոնիթորինգ դատական գործընթացների վերաբերյալ: Նախագիծը իրականացվելու է 3 փուլով՝ առաջինը մինչ ընտրությունները, երկրորդը՝ ընտրությունների օրը, իսկ երրորդը՝ հետընտրական ժամանակաշրջանում:
Ավելի մանրամասն լսեք մեր ռեպորտաժում.
Անաիտ Զալալյան