Սամցխե-Ջավախքի պետական ​​համալսարանում բացվել է դրամաշնորհային գրասենյակը

Սամցխե-Ջավախքի պետական ​​համալսարանում բացվել է  դրամաշնորհային գրասենյակը

Վրաստանի կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ ողջ երկրում շարունակվում է «Horizon Europe» դրամաշնորհային գրասենյակների ստեղծման գործընթացը։ Նոր դրամաշնորհային գրասենյակ է բացվել Ախալցխայում՝ Սամցխե-Ջավախքի պետական ​​համալսարանում։

Արարողությանը մասնակցել է կրթության և գիտության փոխնախարար Նունու Միցկևիչը։ Նա իր խոսքում շնորհավորեց համալսարանի անձնակազմին և գիտնականներին «Horizon Europe» դրամաշնորհային գրասենյակի բացման կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրանց հետագա գործունեության մեջ։ Նունու Միցկևիչի խոսքով, բարձրագույն ուսումնական հաստատություններում դրամաշնորհային գրասենյակների ստեղծման հիմնական նպատակն է աջակցել վրացական հետազոտական ​​թիմերին մրցակցային նախագծերի հայտերի պատրաստման գործընթացում, ինչը կնպաստի նրանց հաջող մասնակցությանը ԵՄ դրամաշնորհային մրցույթներին:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի անմիջական մասնակցությամբ 2021 թվականին Վրաստանը դարձավ ԵՄ նոր հետազոտական ​​և ինովացիոն «Horizon Europe» ծրագրի անդամ։ Այս համաձայնագիրը Վրաստանի ներկայացուցիչներին թույլ կտա օգտվել ճիշտ նույն պայմաններից և իրավունքներից, ինչ ԵՄ երկրների գիտության և նորարարության ոլորտի ներկայացուցիչները։

Տեղեկությունը տարածում է ԿԳՆ մամուլի ծառայությունը։