
Վրաստանը չվող թռչունների սիրահարների համար ամենատպավորիչ վայրերից մեկն է։
Հազարավոր թռչուններ օգոստոսի վերջից մինչև հոկտեմբերի սկիզբը անցնում են «Բաթումի Ձաբրի»-ով, որի լայնությունը մոտ 10 կմ է։ Իսկ Ջավախքի պահպանվող տարածքներում չվող թռչունների ամենակարեւոր միջանցքն անցնում է Փարվանա, Մադաթափա, Խանչալի ու Կարծախի լճերով։
Կենսաբազմազանության պահպանման համար առանձնահատուկ նշանակություն ունի չվող թռչունների և նրանց ապրելավայրերի պաշտպանությունը: Այս խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու համար ամեն տարի նշվում է Չվող թռչունների համաշխարհային օրը: