Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը քննադատել է «Մեծ յոթնյակի» (G7) երկրներին Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով՝ դա անվանելով «թաքնված պատերազմ» Ռուսաստանի դեմ։ Այդ մասին նա հայտնել է իր Telegram ալիքում։
Բացի այդ, նա մեկնաբանել է G7-ի կողմից Ուկրաինայի նոր սահմանների ժխտումը։ «Մեղմ ասած՝ մեր երկիրը թքած ունի G7-ի կողմից նոր սահմանների չճանաչման վրա, կարևորը այնտեղ ապրող մարդկանց իրական կամքն ու կարծիքն է։ Մի մոռացեք Կոսովոյի նախադեպը, արևմտյան բարեկամներ»,- ասել է Մեդվեդևը։
Անվտանգության խորհրդի փոխնախագահը նաև արձագանքել է Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցելու հարցում չօգնելու կոչին։ «Սա Չինաստանի գործերին ուղղակի միջամտության շարունակություն է և ակնարկ, որ մենք կարող ենք պատժել ձեզ, եթե ինչ-որ բան լինի», – ասել է նա:
Ավելի վաղ՝ մայիսի 14-ին, G7 երկրները հրաժարվել էին ճանաչել Ուկրաինայի սահմանների փոփոխությունները։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկի խոսքով՝ G7-ը պատրաստ է ընդունել նոր սահմանափակումներ Ռուսաստանի, նրա ներկայացուցիչների և ինստիտուտների դեմ։